Զեղչ
Ավարտվել է

Արարատ կոնյակի գործարանի պատմության ծանոթացում և կոնյակի համտեսում 25% զեղչով

Լրացուցիչ տեղեկություններ իմանալու համար

Views 93 Orders 0

7000 AMD 5250 AMD

Նկարագրություն

Արարատ կոնյակի գործարանի այց, կոնյակի համտեսում, Արարատ կոնյակի ստեղծման պատմության ծանոթացում:

Երեւանի Կոնյակի գործարանը 1887 թվականին կառուցել է վաճառական Ներսես Թահիրյանը` Հին Էրիվան ամրոցի վայրում: 1899 թվականին գործարանը գնում է ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովը: 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստանում է "Գրան-պրի" մրցանակ: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրում են շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի: Հայկական կոնյակը մեծ ճանաչում ունեցավ 1913 թվականին, երբ "Շուստով եւ որդիներ" ընկերությունը սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին:
Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակները ինքնին լեգենդ են` իրենց մեջ ամփոփելով Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը եւ հայ վարպետների հմտությունը:

Հրավիրում ենք Ձեզ ծանոթանալ հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակի պատմությանը, ականատես լինել կոնյակի արտադրման փուլերին եւ համտեսել տարբեր տեսակի հայկական "ԱՐԱՐԱՏ" կոնյակների անկրկնելի համն ու բույրը` հենց աղբյուրից:
Արարատ Կոնյակի գործարանը առաջարկում է մասնակցել էքսկուրսիայի Երեւանի կոնյակի գործարանում, որի ընթացքում դուք

  • կլինեք գործարանի թանգարանում եւ կծանոթանաք կոնյակի լեգենդին, կտեսնեք հնագույն հայկական տակառները, կիմանաք ինչպիսին են եղել հայկական կոնյակները 100-120 տարի առաջ, ովքեր են խմել հայկական կոնյակ, ինչ մեդալներ են զարդարում ԱՐԱՐԱՏ լեգենդը:
  • կշրջեք հնեցման արտադրամասում եւ կտեսնեք, թե ինչպես են պահպանվում կոնյակները, կիմանաք թե ովքեր ունեն իրենց անվանական տակառները եւ կվայելեք արտադրամասի անկրկնելի բույրը:
  • համտեսի սրահում կանցկացնեք անմոռանալի ժամանակ` վայելելով նրբահամ կոնյակներ:

https://am.araratbrandy.com

Օգտագործման Պայմաններ

  • Առաջարկից օգտվելու համար պարտադիր է ներկայացնել զեղչային կտրոն` տպագիր կամ sms-ի տեսքով
  • Կտրոններն ուժի մեջ են մինչև ակցիայի ժամկետի ավարտը
  • Մի կուպոնը մեկ անձի համար է
  • Անհրաժեշտ է նախօրոք գրանցվել
  • Կուպոնի գումարի վերադարձ չի կատարվում
  • Էքսկուրսիաներն իրականացվում են բոլոր աշխատանքային օրերին
  • Աշխատանքային ժամեր: 09:00-18:00
  • Աշխատանքային օրեր: Երկուշաբթիից Ուրբաթ
  • Հեռախոս: +374 10 510100
  • Վայրը: 2 Ծովակալ Իսակովի պողոտա
  • Զեղչը գործում է նոյեմբերի 15-ից 20-ը

Հատկանիշներ

  • Զեղչը գործում է միայն կտրոնի առկայության դեպքում
  • Տեղափոխություն
  • Ուղեկցորդ
  • Այցելություն Թանգարան
  • Ծանոթացում Կոնյակի պատմությանը
  • Ծանոթացում Կոնյակի տեսակներին
  • Կոնյակի համտեսում

Կարծիքներ։

Karen Vardanyan

2018-08-19 21:11:45

Tasting Conyak:D, already interesting.

Խնդրում ենք մուտք գործել մեկնաբանություն թողնելու համար:

Հարցեր։

Խնդրում ենք մուտք գործել հարց թողնելու համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև այս առաջարկները

Անցկացրեք անմոռանալի օր Այցելելով Էրեբունի թանգարան, Մեգերյան Կարպետ գորգերի գործարան, ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան Ռիմա Թրավելի հետ 20% զեղչով

9600 AMD

Օգոստոսի 6-8-ը Վայելեք Հայաստանի Պարարվեստի Պետական Բարեկություն Անսամբլի համերգը 28% զեղչով

5000 AMD

80000 AMD

Ծանոթացեք Մեգերիան գորգերի ստեղծման պատմությանը այցելելով գորգերի գործարան 20% զեղչով

4800 AMD

Օր Ժամ Րոպե Վայրկյան 08/13/2018