Ամբերդ ամրոց

Իր խիստ ու խրոխտ տեսքով Ամբերդն արտացոլում է իրեն շրջապատող լեռների վեհությունը: Հսկայական բազալտե այս միջնադարյան կառույցը, որը հիմնվել էր որպես պաշտպանական կառույց, հետագայում դարձել էր հայ ազնվական իշխանական ընտանիքի՝ Պահլավունիների, նստավայրը: Որոշ հատվածներում ամրոցի պատերի հաստությունը հասնում է 4մ-ի: Ամբերդի տարածքում պեղումներ իրականացնող հնեաբանները զարմացել էին, երբ բացվեցին բազմաթիվ ստորգետնյա թունելներ: Ինչպես հետագայում պարզվեց, այստեղ ժամանակին գործել է ջրատար համակարգ: Ամրոցի ներսում մասամբ պահպանվել են պատերն ու հիմքի մի հատվածը: Ամրոցից ոչ շատ հեռու տեղակայված է Վահրամ Պահլավունու կառուցած Վահրամաշեն եկեղեցին:

Հեռավորությունը Երևան-Ամբերդ 62կմ

Հեռախոս: +374 77 317395

Աշխատանքային ժամեր: 24ժամ