Սարդարապատի հուշահամալիր

Սարդարապատի հուշահամալիրը յուրահատուկ ճարտարապետական հուշարձան է նվիրված Սարդարապատի հերոսամարտին: Համալիրի տարածքում գործում է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը: 1918 թ.- այս հերոսամարտում հայկական զորքի տարած հաղթանակը կարևոր նշանակություն ուներ Հայաստանի և հայ ազգի համար: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»: Համալիրը կառուցվել է 1968-ին, հերոսամարտի հիսունամյակի կապակցությամբ: Շինարարության համար օգտագործվել է առավելապես կարմիր տուֆ: Յուրահատուկ վեհություն են պարգևում համալիրին զանգակատունը և թևավոր ցուլերի հսկա քանդակները։ Համալիրն ամբողջական է դարձնում հարթաքանդակային կոմպոզիցիաներով ծածկված Հաղթանակի պատը:

Հեռավորությունը Երևանից Սարդարապատ 57կմ

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի երկուշաբթիից

Աշխատանքային ժամեր: 9:30-17:45

Email: [email protected]