Հայոց այբուբենի հուշարձան

Հայոց այբուբենի հուշարձանը կազմված է 39 տուֆակերտ տառերից, ինչպես նաև նշանավոր հայ մտավորականների քանդակներից, որոնց ստեղծման ընթացքում ևս օգտագործվել է հայտնի հայկական տուֆը: Հսկայական ճարտարապետական համալիրի բացումն իրականացվել է 2005 թվականին՝ հայոց այբուբենի ստեղծման 1600 -ամյակին: 405-406 թթ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերեն այբուբենը, ինչի շնորհիվ հետագայում լույս տեսան հայ գրականության գլուխգործոցները: Հայոց այբուբենի հուշարձանը ոչ միայն ճարտարապետական ստեղծագործությունը է, այլև տուրիստական հայտի տեսարժան վայր: Այստեղ կարելի է ոչ միայն հիանալ տուֆակերտ այբուբենով, այլև լուսանկարվել սեփական անվան առաջին տառի հետ:

Հեռավորությունը Երևան-Հայոց այբուբենի հուշարձան 44կմ