Լաստիվեր

Լաստիվերը դրախտային մի վայր է՝ խիտ անտառներով, քարանձավներով, գեղացիկ ջրվեժներով և գետով: Այցելուների հատուկ ուշադրությանն են արժանանում ձորում գտնվող քարանձավները, ուր հասնելու համար մարդիկ կառուցել են սանդուղք: Եվ քանի որ այդ աստիճանն ավելի շատ նման է լաստի, այս վայրը ստացել է Լաստիվեր անունը: Լաստիվերն այսօր առաջարկում է հանգստի իր տարբերակը. խառերի վրա կառուցված փայտե տնակները հայտնի են զբոսաշրջիկների շրջանակում, ովքեր իրենց հանգիստը ցանկանում են անց կացնել անտառային գեղատեսիլ վայրում: Հետաքրքիր գաղափար է նաև այցելուներին հայկական կահկարասին ծանոթացնելը տարածքում տարբեր կուժերի, գյուղական սպասքի առկայությամբ:

Հեռավորությունը ԵրևանԼաստիվեր 157 կմ

ՀասցեՏավուշի մարզ, Ենոքավան համայնք (Իջևանի տարածաշրջան)

Հեռախոս: +374-94-603010, +374-96-603010