Խոր Վիրապ

Խոր Վիրապը զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն է առաջացնում իր զարմանահրաշ պատմության շնորհիվ: Այն 17-րդ դարի եկեղեցի է, որը կառուցվել է այն հորի շուրջը, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի է անցկացրել իր կրոնական հայացքների համար: Խոր Վիրապից բացվում է հիանալի տեսարան դեպի Մասիս սարը: Գրիգոր Լուսավորչի շնորհիվ է, որ Հայաստանը 301թ.-ին քրիստոնեությունը որպես պետական կրոն է ճանաչել: Տրդատ 3-րդ թագավորը, ով քրիստոնյաներին հալածանքների էր ենթարկում, Գրիգոր Լուսավորչին նետում է միջատներով լի զնդանը: Վերջինս այստեղ անցկացնում է 13 տարի, որից հետո թագավորի հրամանով դուրս է բերվում, քանի որ Լուսավորիչը բուժում է Տրդատ 3-րդին ծանր հիվանդությունից: Այսօր բոլորը կարող են այցելել Խոր Վիրապ, որը Սուրբ Գևորգ մատուռում է գտնվում: Այստեղ կան երկու սրահներ, որոնցից մեկը տանում է դեպի այն փոսը, որտեղ մնացել է Լուսավորիչը: Այստեղից կարելի է ականատես լինել նաև Արաքս գետի երկայնքով ձգվող կանաչ գոտուն, որը սահմանազատում է հայկական և թուրքական սահմանը: Խոր Վիրապը, իր շրջակա եկեղեցիներով հանդերձ, մի ժամանակ հայոց մայրաքաղաք Արտաշատի մասն է կազմել, որը հիմնել է Արտաշես 1-ինը՝ Արտաշեսյան դինաստիայի հիմնադիրը:

Հեռավորությունը Երևան–Խոր վիրապ 52 կմ