Անգլիական այգի

Ամենամեծն էր։ Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1895թ. հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իս. Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Իվ. Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել. Բացվել է 1910թ. հոկտեմբերի 3-ին։

Հասցե: Իտալիայի փողոց

Հեռախոս: +374 (010) 448805

Աշխատանքային օրեր: Ամեն օր

Աշխատանքային ժամեր: 24 ժամ