Մայր Հայաստան ռազմարվեստի թանգարան

Երկրորդ համաշխարհային պատերազմի, ինչպես նաև Արցախյան ազատագրական պայքարի պատմություններին հնարավոր է ծանոթանալ՝ այցելելով Մայր Հայաստան ռազմարվեստի թանգարան: Շենքի հատակագիծը կրկնօրինակն է հայկական տաճարներից մեկի, իսկ շենքի վերին մասում վեր է խոյանում Մայր Հայաստան արձանը: Թանգարանում ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, պատերազմում խիզախած քաջ մարտիկների կյանքն ու գործունեությունը: Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայազգի մարշալների և գեներալների կյանքն ու գործունեությանը: Պատկերասրահում ներկայացված են Խորհրդային Միության հերոսների և գեներալների յուղաներկ դիմանկարները: Սև գրանիտե հուշ-դահլիճում Խորհրդային Միության հերոսների և Փառքի շքանշանի ասպետների, Հայրենական մեծ պատերազմում զոհված-անհայտ կորածների անմահացած անուններն են: 2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին. ներկայացված է Հայաստանի Հանրապետության ազգային, Արցախի հերոսների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորաման: 3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է: Անհայտ զինվորի գերեզմանը գտնվում է թանգարանի մոտ, ինչպես նաեւ ռուս սահմանապահներին նվիրված հուշարձաններ, հայկական Մարշալ Բաղրամյանի շիրիմին եւ այլ հերոսներին:

http://www.mayrhayastan.am/

Հասցե: Ազատության պող. 2

Հեռախոս: +374 (010) 20-14-00

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի երկուշաբթիից

Աշխատանքային ժամեր:  Երեքշաբթի-Ուրբաթ՝ 10:00-17:00

 Շաբաթ- Կիրակի՝ 10:00-15:00

Տոմսի արժեք`

Մուտքը վճարը` անվՃար
Ուսանողների, թոշակառուների եւ աշակերտների համար` անվճար

Էքսկուրսավարի ուղեկցությամբ`
Հայերեն` անվճար