Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

19-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը բացվել է այն նույն տանը, որտեղ ապրել է բանաստեղծն իր կյանքի վերջին տասը տարիներին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նպատակն է պահպանել և ապագա սերունդներին փոխանցել այն իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ։ Թանգարանը յուրահատուկ է իր մեծ հավաքածուով: Թերևս ոչ մի թանգարանում բնօրինակն այնքան նույնությամբ պահպանված չէ, որքան այստեղ: Թանգարանում ներկայացված է բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ այցելուն կտեսնի Վարպետի գրասեղանը, նրա համար հատուկ պատրաստված բազմոցը: Թանգարանում կազմակերպվում են բազմազան միջոցառումներ՝ գրական ընթերցումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, գիտական բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի գործիչների հետ և այլն։

http://www.isahakyanmuseum.am/

Հասցե: Զարոբյան փողոց 20

Հեռախոս: +374 (010) 562424

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի երկուշաբթիից

Աշխատանքային ժամեր: 11:00-16:00

Կիրակի: 11:00-15:00

Մուտքի տոմսի արժեքը`     500 դրամ

Դպրոցականների, ուսանողների համար`     300 դրամ

Թոշակառուների համար`       250 դրամ

Էքսկուրսիայի բացատրության տոմսի արժեքը`   

հայերեն` 2000 դրամ, օտար լեզվով` 2500 դրամ

Աուդիո գիդ ծառայություն`     800 դրամ

Բոլոր այցելուների համար ամսվա վերջին շաբաթ օրը մշտական ցուցադրության այցելությունն անվճար է: