Հայաստանի ազգային պատկերասրահ

5 Հետաքրքիր տեղեկություն Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբերյալ Ազգային պատկերասրահում ներկայումս պահվում են շուրջ 26.000 թանգարանային առարկա, որի մի մասը ներկայացվում է մշտական ցուցադրության 56 սրահներում Պատկերասրահն անդամակցում է Կերպարվեստի թանգարանների համաշխարհային ընկերակցությանը Ամեն տարի պատկերասրահի դահլիճում կայանում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրության զգալի մասը բաղկացած է հայ մեծանուն նկարիչների եզակի գործերից Դուք կարող եք անվճար այցելել Հայաստանի ազգային պատկերասրահ Երևան Քարտով: Ինչ կարող եք տեսնել Հայաստանի ազգային պատկերասրահում Հայաստանի ազգային պատկերասրահն իր ուրույն տեղն ունի հանրապետության մշակութային հաստատությունների շարքում: Պատկերասրահի հիմնադրման սկզբից (1921թ.) պետական ու հասարակական գործիչների, արվեստագետների, կոլեկցիոներների, անհատ անձանց աջակցությամբ կազմավորված հարուստ հավաքածուն ընդգրկում է ազգային և համաշխարհային կերպարվեստի ու դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաթիվ ցուցանմուշներ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հավաքածուի հիմնական առանցքը հայ արվեստն է, որը մշտական ցուցադրությունում ներկայացվում է պատմական զարգացման կարևորագույն փուլերով՝ միջնադարյան որմնանկարչության և մանրանկարչության, 17-19-րդ դարերի եկեղեցական գեղանկարչության՝ քանդակի, կիրառական արվեստի գործերով, նոր և նորագույն շրջանների փայլուն համաստեղության՝ Հ. Հովնաթանյանի, Հ. Այվազովսկու, Վ. Սուրենյանցի, Մ. Սարյանի, և շատ ուրիշների ստեղծագործություններով: Հին Եգիպտոսի և Հին Հունաստանի, Իրանի, Չինաստանի, Ճապոնիայի արվեստի հավաքածուների խեցեգործական, փայտե, քարե, ոսկրե, մետաղյա գեղարվեստական իրերը ծանոթացնում են հնագույն քաղաքակրթության օրրանների մշակույթին: Արտասահմանյան երկրների արվեստի բազմադարյան նվաճումներն արտացոլված են իտալական, հոլանդական, ֆլամանդական, ֆրանսիական և այլ դպրոցների հռչակավոր վարպետներ Տինտորետտոյի, Ստրոցցիի, Վան Գոյյենի, Կլասի, Ռուսսոյի, Ֆալկոնեի, Ռ. Քենտի և ուրիշ արվեստագետների ստեղծագործություններում: Ներկայացուցչական է հավաքածուի ռուսական արվեստի բաժինը, որտեղ ներառված են 16-18-րդ դդ. սրբապատկերներ, 18-20-րդ դդ. խոշոր նկարիչներ Ֆ. Ռոկոտովի, Դ. Լևիցկու, Կ. Բրյուլովի, Ի. Լևիտանի, Ի. Շիշկինի, Վ. Սերովի, Վ. Կանդինսկու, Մ. Շագալի և այլոց փայլուն գործերը: Շարունակելով անցյալում ձևավորված թանգարանային ավանդույթները և համադրելով դրանք ժամանակի և հասարակության պահանջներին՝ Հայաստանի ազգային պատկերասրահը համալրում, պահպանում և ուսումնասիրում է իր հավաքածուները, դրանք ներկայացնում է հանրությանը մշտական ցուցադրության, ժամանակավոր ցուցահանդեսների, հրատարակությունների, զանազան միջոցառումների միջոցով: 2005 թվականին պատկերասրահն ունեցել է 65 հազար այցելու։ Ազգային պատկերասրահի մասնաճյուղերը գտնվում են Դիլիջան և Հրազդան քաղաքներում:

http://www.gallery.am/

Հասցե: Արամի փողոց 1

Հեռախոս: +374 (010) 567472

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի Երկուշաբթիից

Աշխատանքային ժամեր: 11:00-17:40

Կիրակի: 11:00-17:00

Մշտական ցուցադրության տոմսի արժեք

Մեծահասակներ        1500 դրամ

ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողներ  400 դրամ

ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ 750 դրամ

ՀՀ քաղաքացի հանդիսացող դպրոցականներ       300 դրամ

 Մշտական ցուցադրության անվճար այցելություններ

Մինչև 7 տարեկան երեխաներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող թանգարանի աշխատողներ և ԻԿՕՄ-ի անդամներ, պետական պատվիրակություններ, ՀՀ ժամկետային զինծառայողներ, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամներ, թիրախային խմբեր /փաստաթղթերի առկայության դեպքում / անվճար: 

Այլ ժամանակավոր ցուցադրություններ      600 դրամ

 «Մինաս. Հին ու բոլորովին  նոր»

Մեծահասակներ        1000 դրամ

ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողներ, կենսաթոշակառուներ, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամներ, թիրախային խմբեր                        /փաստաթղթերի առկայության դեպքում/      400 դրամ

ՀՀ հանդիսացող դպրոցականներ   300 դրամ

  Էքսկուրսիայի տոմսի արժեք

Հայերեն          3500 դրամ

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն    5000 դրամ

Միայն ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության տոմսերն անվճար են:

Խնդրում ենք էքսկուրսիա պատվիրել նախապես՝ հետևյալ հեռախոսահամարով՝ (+37410) 567472 կամ էլեկտրոնային հասցեով ` [email protected]