Տաթևի վանք

Տաթևի վանական համալիրի անվան ծագումնաբանության մի քանի տարբերակներ կան, ինչպես օրինակ՝՛՛տալ թևեր՛՛: Վանքը կառուցվել է IX դարում, հայտնի է եղել որպես լավագույն համալսարաններից մեկը, որտեղ սովորել են հումանիտար առարկաներ: Ժամանակին այստեղ արագ հասնելը եղել է չափազանց դժվար, բայց այսօր այստեղ գործում է աշխարհի՝ առանց կանգառների, ամենաերկար ճոպանուղին (երկարությունը` 5,7 կմ): Ճանապարհորդության ժամանակ անմոռանալի տպավորություններ կունենաք շնորհիվ չքնաղ բնության և վանական համալիրի ճարտարապետության: Զարմանալի չէ, որ Տաթևի վանքը համարվում է Հայաստանում հանգստի ժամանակ այցելության համար ամենակաևոր կետերից մեկը: