Ծաղկաձոր

Ծաղկաձորը հայտնի առողջարանային քաղաք է, որը գտնվում է Կոտայքի մարզում: Քաղաքն ունի մոտավորապես 1500 բնակիչ և ամենաշատ այցելված տուրիստական վայրերից է: Ծաղկաձորը զբոսաշրջիկներին է առաջարկում բազմաթիվ հետաքրքիր վայրեր: Բավական է նշել Կեչառիսի վանքը, որը լավ պահպանված միջնադարյան ճարտարապետական և հոգևոր համալիր է: Վանքը հիմնադրվել է 11-րդ դարի սկզբին և բաղկացած է 4 առանձին եկեղեցիներից: Գլխավոր եկեղեցին կառուցվել է 1033թ.-ին և կոչվում է Սբ Գրիգոր եկեղեցի: Սբ Նշան եկեղեցին կառուցվել է 1051թ.-ին, իսկ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 13-րդ դարի սկզբին: 4-րդ եկեղեցին Սբ Հարությունն է, որը կառուցվել է 1220թ.-ին: Մեկ այլ տեսարժան վայր է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Այն նվիրված է հայ գիտնականներ Լևոն, Ռուբեն և Հովսեփ Օրբելիներին, ովքեր ծնվել են Ծաղկաձորում: Հովսեփ Օրբելին գլխավորել է Էրմիտաժի թանգարանի Արևելքի բաժինը 1934-1951թթ.: Լևոն Օրբելին հայտնի ԽՍՀ գիտության ակադեմիկոս էր, իսկ Ռուբեն Օրբելին ծովային հնագիտության հիմնադիր և օվկիանոսային ինժեներության մասնագետ էր: Զբոսաշրջության ենթակառուցվածը բավականին զարգացած է Ծաղկաձորում: Այստեղ կան բազմաթիվ շքեղ հյուրանոցներ, զվարճանքի վայրեր և հանգստի գոտիներ: Վերջին տարիներին նորացվել է նաև լեռնադահուկային սպորտը, իսկ «Leitner» իտալական ընկերության ջանքերով գործում են ճոպանուղու նորացված կայանները: Ներկայումս գործումեն ճոպանուղու չորս կայաններ: Առաջինը ծովի մակարդակից գտնվում է 1969մ բարձրության վրա, երկրորդը՝ 2819մ, երրորդը՝ 2234մ, իսկ չորրորդը՝ 2465մ: Ձմեռային սեզոնն այստեղ սկսվում է դեկտեմբերի կեսերին և վերջանում մարտին: