Գառնու հեթանոսական տաճար

Չկա այդպիսի մեկը, ով, Հայաստան գալով, չայցելի Գառնի: Գառնիի տաճարը կառուցված է դասական հելլենիստական ոճով և միակ սյունավոր կառույցն է Հայաստանում: Գառնին կառուցվել է Տրդատ 1-ին թագավորի կողմից 1-ին դարում՝ արևի աստված Միհրին երկրպագելու համար: Քրիստոնեության ընդունումից հետո տաճարը դարձել է Տրդատ 3-րդի քրոջ՝ Խոսրովադուխտի ամառային ճամբարը: Տաճարի կառուցման հստակ տարեթիվը հայտնի չէ, սակայն փաստերը վկայում են, որ դա եղել է 77թ.-ին: Գառնին կառուցված է այնպես, որպեսզի նայի դեպի արևելք՝ դեպի ծագող արևը: Գառնու տաճարը կառուցված է անմիջապես ժայռի եզրին և երբ վարից վեր ես նայում, կարելի է տեսնել արևի խաղը տաճարի քարերի վրա: Ձորում գտնվում են «Քարերի սիմֆոնիա» անունը ստացած կիրճը և 16-րդ դարի կամուրջի մնացորդներ: Կիրճը ստացել է այդ անվանունը քարերի յուրահատուկ տեսքի համար, որը սիմֆոնիա է հիշեցնում: Ինչևիցե, 1679թ.-ին տաճարը հիմնովին ավերվել է երկրաշարժի հետևանքով: Բազմաթիվ մարդիկ առաջարկել են վերականգնել այն, սակայն միայն 1969 թ.-ին է հաստատվել վերակառուցման նախագիծը: Մտահղացումը ճարտարապետական պատմաբան Ալեքսանդր Շահինյանինն էր: Վերակառուցումը ավարտվել է 1975թ.-ին և երեք տարի անց Շահինյանի պատվին հուշարձան է կառուցվել: Այժմ Գառնին Հայաստանի տեսարժան վայրերի ցանկում է: Տաճարը պաշտոնապես կոչվում է Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարան:

http://garnigeghard.com

Հեռավորությունը Երևան–Գառնի 26.25 կմ

Հեռախոս: +375 2586855

Աշխատանքային օրեր: Ամեն օր

Աշխատանքային ժամեր: 09:00-17:00

ՀՀ քաղաքացիների համար տոմսի արժեքը: 500դրամ

Օտարերկրյա քաղաքացիների համար: 1500դրամ

Մինչև 18 տարեկան երեխաների մուտքը: 100դրամ