Սևանա լիճ

 Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։

Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքիիշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերին։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»։

Ուշ միջնադարում լիճը կոչվել է նաև «Գյոքչա», որը թարգմանաբար նշանակում է «կապույտ ջուր»։ 1901 թվականին հրատարակված Յուժակովի հանրագիտարանում նշված է նաև հին պարսկերեն անվանումը՝ Գաոսրավագա։

 

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասիտարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են ԱրեգունուՍևանիՎարդենիսիԳեղամա լեռները։

Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է: Սևանա լճին շրջապատում են հարավից՝ Վարդենիսի, արևմուտքից՝ Գեղամա, հյուսիս-արևմուտքից՝ Փամբակի, հյուսիս-արևելքից՝ Արեգունի լեռնաշղթաները։ Սևանա լիճ են թափվում 28 գետ, որոնցից նշանավոր են Գավառագետը, Արգիճին, Մարտունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը: Դուրս է հոսում միայն Հրազդան գետը: Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։ Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

 Լճի ափամերձ տարածքում սփռված են բազմաթիվ բրոնզեդարյա «կիկլոպյան» կոչվող ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք): Լճի ցամաքած հատվածում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է, որ 3500 տարի առաջ Սևանի զգալի մասը ցամաք է եղել: Այնտեղ եղել են բնակավայրեր, որտեղ բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ: Պահպանվել են նաև բազմաթիվ ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանագրություններ (Վելիկուխի, Ռուսայի արձանագրությունը): Եվ, իհարկե, կան նաև միջնադարյան կառույցներ՝ Սևանավանքը, Հայրավանքը և այլն: Սևանա լիճը բնության կողմից պարգև տրված անփոխարինելի առողջարան է , ուր առայժմ զարգացում է ապրել ամառային տուիզմը: Սակայն լիճը իր ջրահավաք ավազանով ունի նաև ձմեռային տուրիզմի կազմակերպման գերազանց հնարավորություններ ու հեռանկարներ:

http://sevanlake.am/lake-sevan/

Երևան–Սևան հեռավորությունը 62.26 կմ

Whoops, looks like something went wrong.

(1/1) ErrorException

file_put_contents(): Only 0 of 244 bytes written, possibly out of free disk space

in Filesystem.php line 122
at HandleExceptions->handleError(2, 'file_put_contents(): Only 0 of 244 bytes written, possibly out of free disk space', '/var/www/qsfdbscg/data/www/bigoffers.org/vendor/laravel/framework/src/Illuminate/Filesystem/Filesystem.php', 122, array('path' => '/var/www/qsfdbscg/data/www/bigoffers.org/storage/framework/sessions/toCPEBMYaHXLzO1JHM37jZps2YI4LjSzbpm8kOI2', 'contents' => 'a:3:{s:6:"_token";s:40:"8GOzcuE6v62lmEgdrzNa7Px2MKGNMm1ecn8InQAZ";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:86:"https://bigoffers.org/armenia/59?t=%D5%8D%D6%87%D5%A1%D5%B6%D5%A1%20%D5%AC%D5%AB%D5%B3";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', 'lock' => true))
at file_put_contents('/var/www/qsfdbscg/data/www/bigoffers.org/storage/framework/sessions/toCPEBMYaHXLzO1JHM37jZps2YI4LjSzbpm8kOI2', 'a:3:{s:6:"_token";s:40:"8GOzcuE6v62lmEgdrzNa7Px2MKGNMm1ecn8InQAZ";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:86:"https://bigoffers.org/armenia/59?t=%D5%8D%D6%87%D5%A1%D5%B6%D5%A1%20%D5%AC%D5%AB%D5%B3";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', 2)in Filesystem.php line 122
at Filesystem->put('/var/www/qsfdbscg/data/www/bigoffers.org/storage/framework/sessions/toCPEBMYaHXLzO1JHM37jZps2YI4LjSzbpm8kOI2', 'a:3:{s:6:"_token";s:40:"8GOzcuE6v62lmEgdrzNa7Px2MKGNMm1ecn8InQAZ";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:86:"https://bigoffers.org/armenia/59?t=%D5%8D%D6%87%D5%A1%D5%B6%D5%A1%20%D5%AC%D5%AB%D5%B3";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', true)in FileSessionHandler.php line 83
at FileSessionHandler->write('toCPEBMYaHXLzO1JHM37jZps2YI4LjSzbpm8kOI2', 'a:3:{s:6:"_token";s:40:"8GOzcuE6v62lmEgdrzNa7Px2MKGNMm1ecn8InQAZ";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:86:"https://bigoffers.org/armenia/59?t=%D5%8D%D6%87%D5%A1%D5%B6%D5%A1%20%D5%AC%D5%AB%D5%B3";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}')in Store.php line 128
at Store->save()in StartSession.php line 88
at StartSession->terminate(object(Request), object(Response))in Kernel.php line 218
at Kernel->terminateMiddleware(object(Request), object(Response))in Kernel.php line 189
at Kernel->terminate(object(Request), object(Response))in index.php line 58