Ազատության հրապարակ (Օպերա)

Երևանի Ազատության հրապարակ, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում։ Կառուցվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ մեկտեղ։ Թատրոնին կից լինելու պատճառով կոչվել է «Թատերական հրապարակ», 1991 թվականից վերանվանվել է «Ազատության հրապարակ»։ Հրապարակը շրջապատող այգում Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանն է։ Հրապարակում 1957 թվականին տեղադրվել են Հովհաննես Թումանյանի (քանդակագործներ՝ Արա Սարգսյան և Ղուկաս Չուբարյան, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան) և Ալեքսանդր Սպենդիարյանի (քանդակագործ՝ Արա Սարգսյանն, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան) բրոնզե և գրանիտե արձանները։