Հաղթանակի զբոսայգի

30-ականներին ներկայիս այգու տեղում ամայի տարածք էր։ Այն ծառապատվել է 30-40-ական թվականներին՝ լենինյան շաբաթօրյակներին։ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակից հետո՝ Հաղթանակի օրվա առթիվ, այգում կառուցվեց «Հաղթանակ» հուշահամալիրը։ 1950թ. Երքաղխորհրդի գործկոմի կուլտուրայի բաժնի ենթակայությամբ հուշահամալիրի շուրջն ստեղծվեց մշակույթի և հանգստի գոտի։ Նույն թվականին այգում կանգնեցվեց Ստալինի արձանը, որը մնաց մինչև 1962թ.։ 1967թ. նույն պատվանդանին կանգնեցվեց Մայր Հայաստան արձանը։ «Հաղթանակ» զբոսայգում են գտնվում Անհայտ զինվորի գերեզմանը, «Ո'չ պատերազմին» քանդակը, Սահմանապահների հուշարձանը, Հերոսների ծառուղին, «Արևիկ» լճակը, բազմաթիվ ատրակցիոններ ու կարուսելներ։

Հասցե: Ազատության պողոտա

Հեռախոս: +374 (010) 205881

Աշխատանքային օրեր: Ամեն օր

Աշխատանքային ժամեր:11:00-00:00