Կատեգորիաներ
-
Թանգարան
- Կոմիտասի թանգարան
- Էրեբունի
- Ցեղասպանության թանգարան
- Փարաջանովի թանգարան
- Մատենադարան
- Հայաստանի պատմության թանգարան
- Երվանդ Քոչարի թանգարան
- Ռուսական արվեստի թանգարան
- Ժամանակակից արվեստի թանգարան
- Արամ Խաչատրյանի թանգարան
- Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
- Ժողովրդական արվեստի թանգարան
- Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
- Երկրաբանական թանգարան
- Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
- Փայտե արվեստի թանգարան
- Հայաստանի ազգային պատկերասրահ
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
- Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
- Եղիշե Չարենցի տուն-թանգարան
- Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
- Մայր Հայաստան ռազմարվեստի թանգարան
-
Տեսարժան վայրեր
- Երևանի հանրապետության հրապարակ
- Ազատության հրապարակ (Օպերա)
- Սևանա լիճ
- Գառնու հեթանոսական տաճար
- Գեղարդի վանք
- Ծաղկաձոր
- Նորավանք
- Գյումրի քաղաք
- Քաղաք Ստեփանակերտ
- Արագած լեռ
- Տաթևի վանք
- Ջերմուկ
- Զվարթնոց
- Ստեփանավանի Դենդրոպարկ
- Խոր Վիրապ
- Լաստիվեր
- Դիլիջան
- Հայոց այբուբենի հուշարձան
- Սարդարապատի հուշահամալիր
- Ամբերդ ամրոց
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
- Խնձորեսկ
- Քարահունջ
- Սատանի Կամուրջ
- Շաքիի ջրվեժ
- Աժդահակ / Գեղամա լեռներ
- Այգիներ
- Պատմություն և Աշխարհագրություն

Փայտե արվեստի թանգարան
Փայտագործության, որպես արհեստի և առավել ևս որպես արվեստի,
երկրպագուները փայտարվեստի թանգարանում կգտնեն Հայկական լեռնաշխարհում հազարամյակների
պատմություն ունեցող այդ մշակույթի հետաքրքիր նմուշներ: Փայտարվեստի թանգարանի ինտերյերը
ձևավորված է անվանի հայ նկարիչ Գրիգոր Խանջյանի էսքիզներով: Ստեղծագործությունների
հավաքագրումից, պահպանումից, ցուցադրումից բացի թանգարանն ունի կարևոր առաքելություն.
նպաստել փայտարվեստի ազգային ավանդույթների վերականգնմանը և շարունակմանը: ժամանակակից
վարպետները, հենվելով հայկական փայտարվեստի հազարամյա ավանդույթների վրա, կյանքի են
կոչում պատմության գիրկն անցած առարկաները: Ստեղծագործությունները գրավում են իրենց
կատարելությամբ դեկորատիվությամբ, սիմվոլիկայով, իրական մտածողությամբ, գաղափարի և
կերպարի համահունչությամբ: Թանգարանը միևնույն ժամանակ յուրօրինակ դպրոց է, որտեղ մասնագիտական
կրթություն են ստացել ցուցանմուշների հեղինակներից շատերը: Ազգային մշակույթի պատմության,
ինչպես նաև արհեստների փոխներգործության լիարժեք արտացոլման ու մատուցման համար հին
մշակույթի բաժնում փայտե առարկաների հետ մեկտեղ ցուցադրվում են խեցեղենի, սև և գունավոր
մետաղների, կարպետագործության նմուշներ: Ցուցադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել
երեք մասի` հնագույն մշակույթի բաժին, քանդակի բաժին և կիրառական արվեստի բաժին, որոնցից
յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի:
Հասցե: Պարոնյան 2 և 4
Հեռախոս: +374 (010) 532461
Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի Երկուշաբթիից
Աշխատանքային ժամեր: 12:00-18:00