Փայտե արվեստի թանգարան

Փայտագործության, որպես արհեստի և առավել ևս որպես արվեստի, երկրպագուները փայտարվեստի թանգարանում կգտնեն Հայկական լեռնաշխարհում հազարամյակների պատմություն ունեցող այդ մշակույթի հետաքրքիր նմուշներ: Փայտարվեստի թանգարանի ինտերյերը ձևավորված է անվանի հայ նկարիչ Գրիգոր Խանջյանի էսքիզներով: Ստեղծագործությունների հավաքագրումից, պահպանումից, ցուցադրումից բացի թանգարանն ունի կարևոր առաքելություն. նպաստել փայտարվեստի ազգային ավանդույթների վերականգնմանը և շարունակմանը: ժամանակակից վարպետները, հենվելով հայկական փայտարվեստի հազարամյա ավանդույթների վրա, կյանքի են կոչում պատմության գիրկն անցած առարկաները: Ստեղծագործությունները գրավում են իրենց կատարելությամբ դեկորատիվությամբ, սիմվոլիկայով, իրական մտածողությամբ, գաղափարի և կերպարի համահունչությամբ: Թանգարանը միևնույն ժամանակ յուրօրինակ դպրոց է, որտեղ մասնագիտական կրթություն են ստացել ցուցանմուշների հեղինակներից շատերը: Ազգային մշակույթի պատմության, ինչպես նաև արհեստների փոխներգործության լիարժեք արտացոլման ու մատուցման համար հին մշակույթի բաժնում փայտե առարկաների հետ մեկտեղ ցուցադրվում են խեցեղենի, սև և գունավոր մետաղների, կարպետագործության նմուշներ: Ցուցադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի` հնագույն մշակույթի բաժին, քանդակի բաժին և կիրառական արվեստի բաժին, որոնցից յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի:

http://artwood.am/

Հասցե: Պարոնյան 2 և 4

Հեռախոս: +374 (010) 532461

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի Երկուշաբթիից

Աշխատանքային ժամեր: 12:00-18:00