Երկրաբանական թանգարան

Թանգարանի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության՝ ըստ գոտիականության երկրաբանական կառուցվածքի, ընդերքի հարստությունների երկրաբանական նվաճումների ցուցադրումն է։ Թանգարանում ցուցադրված են հանրապետության տարածքի օգտակար հանածոների, ապարների, բրածո կենդանիների և բույսերի նմուշներ, տարբեր ժամանակներում արված քարտեզներ։ Ցուցանմուշների շարքում խիստ ուշագրավ է Գյումրու ավազահանքում հայտնաբերված նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը: Թանգարանում կա ավելի քան 13 հազար նմուշ, որի 98%-ը՝ ՀՀ տարածքից հայտնաբերվածներն են։ Ցուցանմուշները ներկայացված են 6 բաժիններում՝ հանքաբանության, հնէաբանության, քարաբանության, օգտակար հանածոների, Հայաստանի հանքային ջրերի, Հայաստանի բնական հուշարձանների։

http://www.geology.am/

Հասցե:  Մարշալ Բաղրամյան 24

Հեռախոս: +374 (010) 582936

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի շաբաթ և կիրակիից

Աշխատանքային ժամեր: 11:00-16:00