Ժողովրդական արվեստի թանգարան

Հայ նկարիչ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծա­գործության կենտրոնը մշակույթի այն եզակի օջախներից է, որը զբաղվում է հայ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերի և ժողովրդական արվեստի նմուշների ձեռքբերման, պահպանման, վերականգնման, ուսումնասիրման ու հանրահռչակման աշխատանքներով: Հավաքածուն ընդգրկում է փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, արծաթագործության, քարարվեստի, խեցեգործության, գորգի ու կարպետի, ասեղնագործության ու ժանյակի, գեղանկարչության և ժողովրդական արվեստի այլ ոլորտներին վերաբերող շուրջ 10.000 աշխատանքներ: Ցուցանմուշների մեծ մասը բարձրարժեք ստեղծագործություններ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմաազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման տարբեր փուլերը: Այցելելով ժողովրդական արվեստի թանգարան՝ Դուք կծանոթանաք հայ վարպետների կողմից տարբեր ժամանակներում ստեղծած ինքնատիպ գործերին:

http://www.folkartcenter.am/

Հասցե: Աբովյան 64

Հեռախոս: +374 10 569383

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի երկուշաբթիից

Աշխատանքային ժամեր: 11:00-17:00

1. Մշտական ցուցադրության մուտքի տոմս  -  1000 դր.

2. Էքսկուրսիոն ծառայություն.

հայերեն- 2 000 դր.

օտար լեզվով- 3000 դր.

3. Մշտական ցուցադրության անվճար այցելության արտոնություններ հետևալ

    անձանց համար.

·         թանգարանների աշխատողներ

·         պետական պաշտոնական պատվիրակություններ

·         մշակութային ժառանգության բնագավառի ուսանողներ

·         ժամկետային զինծառայողներ

·         ՀՀ ստեղծագործական միությունների անդամներ

·         լրագրողներ (տեղեկույթ ստանալու կամ լուսաբանելու նպատակով)

·         նախադպրոցական տարիքի երեխաներ

·         բոլոր այցելուների համար` յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը 

4. Մշտական ցուցադրության սիրողական լուսանկարման և տեսագրման թույլտվության տոմսի արժեքը - 1 000 դր. 

5. Արգելվում է մշտական ցուցադրության մասնագիտական լուսանկարումը և տեսագրումը (լուսային սարքերի և լուսանկարչական  ապարատի ամրակալի օգնությամբ)

6. Նախատոնական և հանգստյան օրերի նախօրեին ցուցադրությունը փակվում է մեկ ժամ շուտ