Կատեգորիաներ
-
Թանգարան
- Կոմիտասի թանգարան
- Էրեբունի
- Ցեղասպանության թանգարան
- Փարաջանովի թանգարան
- Մատենադարան
- Հայաստանի պատմության թանգարան
- Երվանդ Քոչարի թանգարան
- Ռուսական արվեստի թանգարան
- Ժամանակակից արվեստի թանգարան
- Արամ Խաչատրյանի թանգարան
- Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
- Ժողովրդական արվեստի թանգարան
- Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
- Երկրաբանական թանգարան
- Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
- Փայտե արվեստի թանգարան
- Հայաստանի ազգային պատկերասրահ
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
- Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
- Եղիշե Չարենցի տուն-թանգարան
- Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
- Մայր Հայաստան ռազմարվեստի թանգարան
-
Տեսարժան վայրեր
- Երևանի հանրապետության հրապարակ
- Ազատության հրապարակ (Օպերա)
- Սևանա լիճ
- Գառնու հեթանոսական տաճար
- Գեղարդի վանք
- Ծաղկաձոր
- Նորավանք
- Գյումրի քաղաք
- Քաղաք Ստեփանակերտ
- Արագած լեռ
- Տաթևի վանք
- Ջերմուկ
- Զվարթնոց
- Ստեփանավանի Դենդրոպարկ
- Խոր Վիրապ
- Լաստիվեր
- Դիլիջան
- Հայոց այբուբենի հուշարձան
- Սարդարապատի հուշահամալիր
- Ամբերդ ամրոց
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
- Խնձորեսկ
- Քարահունջ
- Սատանի Կամուրջ
- Շաքիի ջրվեժ
- Աժդահակ / Գեղամա լեռներ
- Այգիներ
- Պատմություն և Աշխարհագրություն

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Թումանյանի թանգարանը մի խորհրդավոր վայր է, որտեղ ապրում
է Թումանյանի իմաստուն ոգին, որտեղ հսկում է նրա ամենատես աչքը: Նա մեծ հումանիստ է,
գրող, թարգմանիչ, հեքիաթագիր և փիլիսոփա: Այստեղ հասնելու համար դուք մագլցելու եք
54 աստիճան, գուցե մի քիչ էլ հոգնելու եք: Բայց եթե իմանաք՝ ինչ խորհուրդ ունի այդ
թիվը, ձեր հոգնությունը կվերափոխվի հուզմունքի: Նրա կյանքի կարճ, բայց անսահման հարուստ
տարիների մասին կպատմեն ձեզ անցյալի վկայությունները, որ խնամքով պահվում են թանգարանում:
Բայց չկարծեք, թե դրանք սոսկ անցյալի քարացած պատկերներ են: Ոչ, այստեղ անցյալը շնչում
է , դառնում ներկա և օգնում մեզ տեսնել ապագան: Թումանյանը կտրում է մեր հայացքը հողից,
բարձրացնում է վեր՝ դեպի Տիեզերք, դեպի հավերժություն: Այնտեղ, ուր Ճշմարտությունն
է: Երկրորդ հարկում Ձեզ սպասում է թանգարանի հուշային մասը: այստեղ վեց սենյակներում
ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի թիֆլիսյան բնակարանը: Աշխատասենյակը՝
շքեղ, հարուստ, որտեղ ծնվել են շատ գլուխգործոցներ: Հյուրասենյակը՝ զարդարված հոլանդական
դպրոցի նկարիչների և Գևորգ բաշինջաղյանի կտավներով, և մի ռոյալով, որի ստեղներին դիպել
են Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, Արմեն Տիգրանյանի ձեռքերը: Սեղանատունը՝
12 հոգու՝ տասը զավակների, տեր և տիկին Թումանյանների համար բացված հսկա սեղանով, ընտիր
սպասքով...
http://www.toumanian.am/tangaran/
Հասցե: Մոսկովյան 40,
Հեռախոս: +374 10 560021
Աշխատանքային օրեր: Ամեն
օր բացի երկուշաբթիից
Աշխատանքային ժամեր: 11:00-16:30
Տոմսի արժեք`
Մուտքը վճարը` 500 դրամ
Ուսանողների, թոշակառուների եւ աշակերտների համար` 300 դրամ
Էքսկուրսավարի ուղեկցությամբ`
Հայերեն - 2000 դրամ
Ռուսերեն, Անգլերեն - 2500 դրամ