Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Թումանյանի թանգարանը մի խորհրդավոր վայր է, որտեղ ապրում է Թումանյանի իմաստուն ոգին, որտեղ հսկում է նրա ամենատես աչքը: Նա մեծ հումանիստ է, գրող, թարգմանիչ, հեքիաթագիր և փիլիսոփա: Այստեղ հասնելու համար դուք մագլցելու եք 54 աստիճան, գուցե մի քիչ էլ հոգնելու եք: Բայց եթե իմանաք՝ ինչ խորհուրդ ունի այդ թիվը, ձեր հոգնությունը կվերափոխվի հուզմունքի: Նրա կյանքի կարճ, բայց անսահման հարուստ տարիների մասին կպատմեն ձեզ անցյալի վկայությունները, որ խնամքով պահվում են թանգարանում: Բայց չկարծեք, թե դրանք սոսկ անցյալի քարացած պատկերներ են: Ոչ, այստեղ անցյալը շնչում է , դառնում ներկա և օգնում մեզ տեսնել ապագան: Թումանյանը կտրում է մեր հայացքը հողից, բարձրացնում է վեր՝ դեպի Տիեզերք, դեպի հավերժություն: Այնտեղ, ուր Ճշմարտությունն է: Երկրորդ հարկում Ձեզ սպասում է թանգարանի հուշային մասը: այստեղ վեց սենյակներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի թիֆլիսյան բնակարանը: Աշխատասենյակը՝ շքեղ, հարուստ, որտեղ ծնվել են շատ գլուխգործոցներ: Հյուրասենյակը՝ զարդարված հոլանդական դպրոցի նկարիչների և Գևորգ բաշինջաղյանի կտավներով, և մի ռոյալով, որի ստեղներին դիպել են Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, Արմեն Տիգրանյանի ձեռքերը: Սեղանատունը՝ 12 հոգու՝ տասը զավակների, տեր և տիկին Թումանյանների համար բացված հսկա սեղանով, ընտիր սպասքով...

http://www.toumanian.am/tangaran/

Հասցե: Մոսկովյան 40,

Հեռախոս: +374 10 560021

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի երկուշաբթիից

Աշխատանքային ժամեր: 11:00-16:30

Տոմսի արժեք`
Մուտքը վճարը` 500 դրամ
Ուսանողների, թոշակառուների եւ աշակերտների համար` 300 դրամ

Էքսկուրսավարի ուղեկցությամբ`
Հայերեն - 2000 դրամ
Ռուսերեն, Անգլերեն - 2500 դրամ