Ժամանակակից արվեստի թանգարան

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվեց 1972թ. Հենրիկ Իգիթյանի կողմից, ով 37 տարի հանդիսանում էր թանգարանի տնօրեն: Թանգարանի ստեղծման գործում Հ.Իգիթյանը մեծ աջակցություն ստացավ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Գ. Հասրաթյանից, ինչպես նաև 60-ական թվականների հայ լավագույն նկարիչների կողմից

Որպես մասնագիտացված ժամանակակից և մոդեռն արվեստի թանգարան հայ մշակույթի այս օջախը դարձավ առաջինը նախկին Սովետական Միության տարածքում: Հետագա 20 տարիների ընթացքում այս թանգարանը մնում էր ժամանակակից արվեստի միակ կենտրոնը վերը նշված ռեգիոնում: Թանգարանը բացվելուց հետո այն միանգամից դարձավ Երեւան այցելող պաշտոնական հյուրերի և զբոսաշրջիկների սիրված վայրը: Թանգարանի առաջին էքսպոզիցիան լիովին կազմված էր 60-ական թվականների ինչպես Հայաստանում այնպես էլ սփյուռքում բնակվող ժամանակակից հայ նկարիչների գործերից, որոնք վերջիններս մեծ սիրով նվիրաբերեցին մոդեռն արվեստի օրրանին:

Սովետական Միության գոյության ժամանակահատվածում սոցիալիստական ռեալիզմի մենաշնորհի պայմաններում մոդեռն արվեստը արգելված էր իր բոլոր արտահայտումներով: Այդ իսկ պատճառով կառավարության կողմից ոչ մի ֆինանսական օգնություն չէր ցուցաբերվել մշակույթի այդ օջախին: Այսպիսով` թանգարանը կայացավ շնորհիվ հայ նկարիչների նվիրատվությունների:

60-
ականների սերնդի, մասնավորապես, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատուրյանի, Վրույր Գալստյանի, Էլիբեկյան եղբայրների, Հարություն Գալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Աշոտ Բայանդուրի ստեղծագործությունները այսօր նույնպես կազմում են թանգարանի ցուցադրության հիմնական առանցքը:

Ժամանակի ընթացքում թանգարանի հավաքածուն համալրվեց 80-ականների նկարիչների նվիրատվություններով՝ Սարգիս Համալբաշյանի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարինե Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, Ռուբեն Գրիգորյանի, Կամո Նիգարյանի, Արմեն Գեւորգյանի, Տիգրան Մատուլյանի, Թենի Վարդանյանի, Գաբրիել Մանուկյանի, Նինա Խեմչյանի, Այվազ Ավոյանի և այլոց:

2004
թ. բարերար Գրիգոր Մուրադյանի կողմից թանգարանը ստացավ ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Կազազի աշխատանքները, իսկ 2010-ին Կապանի Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից` կանադաբնակ արվեստագետ Կարեն Պետրոսյանի քանդակները:

Նշված նկարիչները այսօր մեծ համբավ են վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում, ուր մշտապես հանդես են գալիս իրենց անհատական ցուցահանդեսներով:

ՈՒշագրավ է թանգարանի տպագրական գործունեությունը: Հենրիկ Իգիթյանի գլխավորությամբ թանգարանի աշխատակազմը վերջին տարիներին հրատարակեց մի շարք ալբոմներ` Քոչար, Ա. Բաժբեուկ-Մելիքյան, Հովնաթանյանից Մինաս, Թանգարան, Հայկական գունապնակ I, Հայկական գունապնակ II, Մինաս Ավետիսյան, Վրույր Գալստյան, Աշոտ Հովհաննիսյան, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան պատկերագիրքը, ինչպես նաև 80-ականների նկարիչների անհատական կատալոգները:Ժամանակակից արվեստի թանգարանը  շուրջ 20 տարի իր տեսակի մեջ միակն էր ամբողջ տարածաշրջանում: Այդ ժամանակահատվածում, երբ սոցիալիստական ռեալիզմն իշխող ուղղություն էր արվեստում, մոդեռն արվեստն իր բոլոր արտահայտումներով արգելված էր: Չնայած դրան` թանգարանը կայացավ և պահպանեց իր հավաքածուն շնորհիվ հայ նկարիչների նվիրատվությունների, այդ թվում հենց նկարիչների գործերի և սփյուռքի արվեստի պահուստային ֆոնդի նկարների, նաև Մշակույթի նախարարության ձեռքբերումների շնորհիվ: Ցուցահանդեսի մշտական ցուցադրության մեջ կան մեծանուն արվեստագետներ Մ. Սարյան, Մ. Ավետիսյան, Ռ.Խաչատրյան, Ռ. Աթոյան, Խ. Կալենց, Ա. Շիրազ և այլոք: Այստեղ կյանքի են կոչվում բազում նախագծեր, անցկացվում են նաև արվեստի մասին դասընթացներ և սեմինարներ: Թանգարանն իրականցրել է ցուցադրություններ աշխարհի շատ երկրներում` Ֆրանիսա, Իտալիա, Նիդերլանդներ, Դանիա, Լեհաստան, Պորտուգալիա: Վերջին տարիներին ևս թանգարանը համալրվեց ոչ միայն հայ, այլև օտարազգի արվեստագետների աշխատանքներով. Թալին Զաբունյան (Ֆրանսիա), Սեմ Գրիգորյան (Գերմանիա), Հարություն Ջինանյան (Ռուսաստան), Զիբա Աֆշար (ԱՄՆ), Մայքլ Գորման (ԱՄՆ), Գարի Ջոն (ԱՄՆ), Կարեն Բիստեդտ և Քրիս Բրաուն (ԱՄՆ), Հայկ Մեսրոպյան (Շվեյցարիա), Օնիկ Ատամյան (Անգլիա) և այլոք:

http://www.mamy.am/

Հասցե:Մեսրոպ Մաշտոց պողոտա 7

Հեռախոս: +374 10 535359

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի երկուշաբթիից

Աշխատանքային ժամեր: 11:00-18:00

Էքսկուրսիոն սպասարկում` այցելուներին տրամադրվում է էքսկուրսավար հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզվով:

Մուտքի տոմսի արժեք` 500 դրամ

Էքսկուրսիա` 2000 դրամ (հայերեն), 2500 դրամ (ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն)

Թանգարանի մշտական ցուցադրությունը անվճար կարող են այցելել`

·  շաբաթվա աշխատանքային բոլոր օրերին` թանգարանային աշխատողները, պետական պաշտոնական պատվիրակությունների անդամները, լրագրողները, թոշակառուները, ժամկետային զին ծառայողները, հաշմանդամները, հայրենական պատերազմի մասնակիցները և Արցախյան ազատամարտիկները;

·      յուրաքանչյուր ամսվա երկրորդ և չորրորդ շաբաթվա ուրբաթ օրը` մինչև 18 տարեկան անձիք, ուսանողները, աշակերտները և նրանց ուղեկցող մանկավարժները: 

·        Էքսկուրսիոն սպասարկման վճարը մնում է անփոփոխ:

Whoops, looks like something went wrong.

(1/1) ErrorException

file_put_contents(): Only 0 of 356 bytes written, possibly out of free disk space

in Filesystem.php line 122
at HandleExceptions->handleError(2, 'file_put_contents(): Only 0 of 356 bytes written, possibly out of free disk space', '/var/www/qsfdbscg/data/www/bigoffers.org/vendor/laravel/framework/src/Illuminate/Filesystem/Filesystem.php', 122, array('path' => '/var/www/qsfdbscg/data/www/bigoffers.org/storage/framework/sessions/RgBfQ44G1rcHGBsghYThhQJNEgVVAesZ27Iut3gv', 'contents' => 'a:3:{s:6:"_token";s:40:"LTIZ9hTv7Pa9NGWn8rFpvP2OZuF4PPplE6QmXgmf";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:197:"https://bigoffers.org/armenia/30?t=%D4%BA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81%20%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB%20%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', 'lock' => true))
at file_put_contents('/var/www/qsfdbscg/data/www/bigoffers.org/storage/framework/sessions/RgBfQ44G1rcHGBsghYThhQJNEgVVAesZ27Iut3gv', 'a:3:{s:6:"_token";s:40:"LTIZ9hTv7Pa9NGWn8rFpvP2OZuF4PPplE6QmXgmf";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:197:"https://bigoffers.org/armenia/30?t=%D4%BA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81%20%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB%20%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', 2)in Filesystem.php line 122
at Filesystem->put('/var/www/qsfdbscg/data/www/bigoffers.org/storage/framework/sessions/RgBfQ44G1rcHGBsghYThhQJNEgVVAesZ27Iut3gv', 'a:3:{s:6:"_token";s:40:"LTIZ9hTv7Pa9NGWn8rFpvP2OZuF4PPplE6QmXgmf";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:197:"https://bigoffers.org/armenia/30?t=%D4%BA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81%20%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB%20%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', true)in FileSessionHandler.php line 83
at FileSessionHandler->write('RgBfQ44G1rcHGBsghYThhQJNEgVVAesZ27Iut3gv', 'a:3:{s:6:"_token";s:40:"LTIZ9hTv7Pa9NGWn8rFpvP2OZuF4PPplE6QmXgmf";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:197:"https://bigoffers.org/armenia/30?t=%D4%BA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81%20%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB%20%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}')in Store.php line 128
at Store->save()in StartSession.php line 88
at StartSession->terminate(object(Request), object(Response))in Kernel.php line 218
at Kernel->terminateMiddleware(object(Request), object(Response))in Kernel.php line 189
at Kernel->terminate(object(Request), object(Response))in index.php line 58