Ժամանակակից արվեստի թանգարան

Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվել է 1972թ-ին և շուրջ 20 տարի իր տեսակի մեջ միակն էր ամբողջ տարածաշրջանում: Այդ ժամանակահատվածում, երբ սոցիալիստական ռեալիզմն իշխող ուղղություն էր արվեստում, մոդեռն արվեստն իր բոլոր արտահայտումներով արգելված էր: Չնայած դրան` թանգարանը կայացավ և պահպանեց իր հավաքածուն շնորհիվ հայ նկարիչների նվիրատվությունների, այդ թվում հենց նկարիչների գործերի և սփյուռքի արվեստի պահուստային ֆոնդի նկարների, նաև Մշակույթի նախարարության ձեռքբերումների շնորհիվ: Ցուցահանդեսի մշտական ցուցադրության մեջ կան մեծանուն արվեստագետներ Մ. Սարյան, Մ. Ավետիսյան, Ռ.Խաչատրյան, Ռ. Աթոյան, Խ. Կալենց, Ա. Շիրազ և այլոք: Այստեղ կյանքի են կոչվում բազում նախագծեր, անցկացվում են նաև արվեստի մասին դասընթացներ և սեմինարներ: Թանգարանն իրականցրել է ցուցադրություններ աշխարհի շատ երկրներում` Ֆրանիսա, Իտալիա, Նիդերլանդներ, Դանիա, Լեհաստան, Պորտուգալիա: Վերջին տարիներին ևս թանգարանը համալրվեց ոչ միայն հայ, այլև օտարազգի արվեստագետների աշխատանքներով. Թալին Զաբունյան (Ֆրանսիա), Սեմ Գրիգորյան (Գերմանիա), Հարություն Ջինանյան (Ռուսաստան), Զիբա Աֆշար (ԱՄՆ), Մայքլ Գորման (ԱՄՆ), Գարի Ջոն (ԱՄՆ), Կարեն Բիստեդտ և Քրիս Բրաուն (ԱՄՆ), Հայկ Մեսրոպյան (Շվեյցարիա), Օնիկ Ատամյան (Անգլիա) և այլոք: