Ռուսական արվեստի թանգարան

Համաշխարհային մշակույթում իր ուրույն տեղն ունի ռուսական արվեստը, որի ազդեցությունը մեծ է ինչպես հայ, այնպես էլ աշխարհի շատ ու շատ արվեստագետների վրա: Երևանի Ռուսական արվեստի թանգարանում ներկայացված են XIX դարավերջի և XX դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական ձևավորման այն վարպետների աշխատանքները, ովքեր որոշիչ դեր են ունեցել ռուսական ողջ մշակույթի հետագա զարգացման ընթացքի համար: Վերջին տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում կտրուկ աճել է հետաքրքրությունը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստի հանդեպ, քանի որ այն չափազանց կարևոր և բացառիկ նշանակություն է թողել ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային արվեստի զարգացման գործընթացում: Թանգարանում ցուցադրված են հանրահռչակ այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Վ. Սերովը, Կ. Կորովինը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ. Պետրով-Վոդկինը, Ն.Ռեյրիխը, Ռ.Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և շատ ուրիշներ:

http://www.musrussart.am/

Հասցե: Իսահակյան 38

Հեռախոս: +374 10 560872

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի երկուշաբթիից

Աշխատանքային ժամեր: 10:30-16:45

Կիրակի: 11:00-15:30

Մուտքի տոմսի արժեքը.

Մեծահասակների համար - 500 ՀՀ դրամ

Նախադպրոցականների, դպրոցականների, ուսանողների, թոշակառուների համար - 300 ՀՀ դրամ

 Էքսկուրսիոն ծառայության արժեքը.

Հայերեն - 1500 ՀՀ դրամ

Օտար լեզուներով - 2000 ՀՀ դրամ

Թանգարանում լուսանկարելու արժեքն է  - 1000 ՀՀ դրամ 

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը թանգարանի մուտքը անվճար է բոլոր այցելուների համար:

Արտոնությունը չի վերաբերվում էքսկուրսիոն ծառայությանը: