Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարան, պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1919 թվականին, Երևանում։Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919 թ.)։ Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։ Առաջին տնօրենը եղել է Երվանդ Լալայանը։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին] Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրաԹանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։Հայաստանի պատմության թանգարանում առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1925 թվականին, ապա հաջորդել են բազմաթիվ մշտական ու ժամանակավոր ցուցահանդեսներ։

Թանգարանում են գտնվում

·         Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածուի, որ մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը

·         Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից

·         Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրություն՝ մ.թ.ա. 782 թ.

·         փոխադրամիջոցների պատմության հնագույն վկայությունների. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր՝ մ.թ.ա. 15-14-րդ դդ.

·         հայկական դրամների հարուստ հավաքածուի՝ բաղկացած Ծոփքի, Արտաշեսյան, Կյուրիկյան և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում գործող դրամահատարանների (Դվին, Անի, Երևան և այլն) օտար թողարկումներից

·         ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ՝ քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն՝ պեղված Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից

·         ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը 4-15-րդ դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից

·         իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ

·         հրատարակել է՝ 1948 թվականից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ:

 

5 Հետաքրքիր տեղեկություն Հայաստանի պատմության թանգարանի վերաբերյալ.

Հայաստանի պատմության թանգարանում է գտնվում Աշխարհի ամենահին կոշիկը, որը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում: Հնադարյան կոշիկն ունի 5637-5387 տարվա հնություն։ Թանգարանում կարող եք տեսնել Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրությունը՝ մ.թ.ա. 782թ.: Այստեղ կարող եք տեսնել շուրջ ինը դար առաջ ստեղծված Մուշի Սուրբ Առաքելոց վանքի յուրօրինակ հարթաքանդակներով փայտյա դուռը: Հայաստանի պատմության թանգարանում է պահպանվում շուրջ 400.000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու: Ինչ կարող եք տեսնել Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանի պատմության պետական թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք՝ 1919 թ.-ին: Թանգարանի հիմնադիր հավաքածուն կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների, Անիի հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Թանգարանում ներկայացված են հավաքածուներ, որոնք ցուցադրվում են հնագիտության, ազգագրության, դրամագիտության և նորագույն պատմության բաժիններում՝ ներկայացնելով Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մ.թ.ա մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը, նաև Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների՝ Եգիպտոս, Ասորեստան, Իրան, Հռոմ, Բյուզանդիա, մշակութային փոխառնչությունների մասին վկայությունները: Հավաքածուները պարբերաբար համալրվում են Հայաստանի տարածքում պեղումներից հայտնաբերված գտածոներով, գնումներով և նվիրատվություններով: Թանգարանի հավաքածուներում ներկայացված են. պալեոլիթյան ու նեոլիթյան ժամանակաշրջանի գործիքներ, Ք.ա. IV-II հազարամյակների գունազարդ խեցեղեն, բրոնզե արձանիկներ, փայտյա կառքեր և դրանց բրոնզե մանրակերտեր:

https://historymuseum.am/

Հասցե: Հանրապետության Հրապարակ 4

Հեռախոս: +374 10 520691

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի երկուշաբթիից

Աշխատանքային ժամեր: 11:00-18:00

Ստանդարտ:2000 դրամ

Թոշակառու:1000 դրամ

Ուսանող: 500 դրամ

Աշակերտ: 300 դրամ