Շաքիի ջրվեժ

Ըստ ավանդության, Շաքիի ջրվեժը ստացել է իր անունը ի պատիվ Շաքե անունով աղջկա, ով իրեն նետել է ուղղաձիգ ժայռից՝ փրկվելով թշնամի զավթիչների բռնությունից: Ընկնելու պահին երկար հանդերձանքով Շաքեն վերածվել է գեղեցիկ ջրվեժի: Այս հեքիաթային վայրում՝ կիրճի լանջերին կարելի է տեսնել բազմաթիվ քարայրներ: Հնագիտական հետազոտությունների ընթացքում այստեղ հայտնաբերվել է քոչվորների բնակավայր, որ մեր օրեր են հասել նախնադարյան ժամանակներից, ինչպես նաևւ հայտնաբերվել են աշխատանքային տարբեր գործիքներ: Մասնագետների կարծիքով, այս տարածքում տեղի քաղաքակրթության զարգացումն աներևակայելի արագ է տեղի ունեցել:

Հեռավորությունը Երևանից Շաքիի Ջրվեժ 213կմ

Հեռախոս: +374 93 966059

Մարզ: Սյունիք