Զեղչ
Հատուկ առաջարկ
Ավարտվել է

Հուլիսի 12-27 Այցելեք Հայոց այբուբենի հուշարձան Սլավ Թրավելի հետ 25% զեղչով

Լրացուցիչ տեղեկություններ իմանալու համար

15000 AMD 11250 AMD

Նկարագրություն

Հայոց այբուբենի հուշարձան, Լոռի բերդ, ազգային ճաշատեսակների պատրաստման ցուցադրություն, Սանահին, Հաղպատ, "Գնթունիք"

Լոռե բերդ

Լոռե բերդը կառուցվել է XI դարի սկզբում: Միջնադարում, տեղակայված լինելով առևտրական ուղիների խաչմերուկում, Լոռիում ապրել է տասը հազարից ավել մարդ: Հետագա բազմաթիվ նվաճումների և ավերածություններից հետո XVIII դարում Լոռին կորցրեց իր ռազմավարական նշանակությունն ու ժամանակի ընթացքում բնակչության թիվը ևս նվազեց: 1920-30-ականներին ամրոցի բնակիչները հիմնեցին գյուղ՝ Լոռի բերդ: Սկսած 1966 թվականից այստեղ կատարվում են պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են երկու բաղնիք, երկու լողավազան շատրվաններով և այլ եզակի ճարտարապետական հուշարձաններ: Այսօր Լոռե բերդը այցելում են զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, քանի որ բացի պատմական արժեքից այն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով:

 

Սանահին, Հաղպատ

Հաղպատի վանական համալիր – Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանական համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը՝ գեղատեսիլություն, շրջակա միջավայրի հետ ներդաշնակություն, տարածքային հավասարակշռվածություն։ Շրջապարսպի ներսում են Սուրբ Նշան, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարեր:
Սանահինի վանական համալիր – հիմնվել է X դարում։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը։ X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան:
Աղթալայի բերդ – միջնադարյան բերդ Լոռու մարզի Ախթալա գյուղում։ Ճիշտ օգտագործելով բարենպաստ դիրքը, Կյուրիկյանները X դարում այստեղ կառուցում են այս ամրոցը, որն ամրացված է բարձր պարիսպներով, իսկ գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ։ Ամրոցը հայտնի էր Պղնձահանք անունով։ Ամրոցի տարածքում է գտնվում նաև համանուն՝ Պղնձահանք վանքը, որը այժմ հայտնի է որպես Ախթալայի վանք՝ բաղկացած երեք եկեղեցուց:

http://slavtravel.am

Օգտագործման Պայմաններ

  • Առաջարկից օգտվելու համար պարտադիր է ներկայացնել զեղչային կտրոն` տպագիր կամ sms-ի տեսքով
  • Կտրոններն ուժի մեջ են մինչև ակցիայի ժամկետի ավարտը
  • Զեղչը գործում է Հունիսի 12–ից մինչև 27–ը
  • Մի կուպոնը մեկ անձի համար է
  • Անհրաժեշտ է նախօրոք գրանցվել
  • Կուպոնի գումարի վերադարձ չի կատարվում
  • Հեռավորությունը Երևան-Լոռի 151 կմ
  • Տուրը սկսվելու ժամը 08:00 Երևանից և վերադարձը կլինի ժամը 20:00
  • Աշխատանքային ժամեր:10:30-19:00
  • Աշխատանքային օրեր: Երկուշաբթիից Ուրբաթ
  • Հեռախոս: +374-95-562211 (Whatsapp/Viber)

Հատկանիշներ

  • Զեղչը գործում է միայն կտրոնի առկայության դեպքում
  • Տեղափոխություն
  • Ուղեկցորդ
  • Անհրաժեշտ պարագաներ
  • Դեղեր և հատուկ խնամքի միջոցներ
  • Հարմարավետ կոշիկներ
  • Գլխարկ և ակնոց
  • Մեկ օրյա ուտելիք
  • Ջուր
  • Այցելություն Հայոց այբուբենի հուշարձան
  • Այցելություն Լոռի բերդ
  • Այցելություն Սանահին
  • Այցելություն Հաղպատ
  • Այցելություն Գնթունիք

Կարծիքներ։

Tatev Harutyunyan

2018-08-19 21:45:05

Wonderful tour to Ashtarak with wonderful people

Խնդրում ենք մուտք գործել մեկնաբանություն թողնելու համար:

Հարցեր։

Խնդրում ենք մուտք գործել հարց թողնելու համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև այս առաջարկները

Սևան, Դիլիջան, Պարզ Լիճ Տուր One Way Tour-ի հետ 20% զեղչով

5600 AMD

Վայելեք Թբիլիսիի Տեսարժան վայրերը 20 % զեղչով Ար Թրավելի հետ

8800 AMD

Աննախադեպ առաջարկ Ռիմա Թրավելի կողմից: Տուր դեպի Գառնի և Գեղարդ 25% զեղչով

9000 AMD

Հաճելի հանգիստ Արցախում: 3 օրյա տուր դեպի Արցախ Ավատուրի հետ 20 % զեղչով

28000 AMD

Օր Ժամ Րոպե Վայրկյան 06/27/2018