Զեղչ
Ավարտվել է

Անցկացրեք անմոռանալի օր Այցելելով Էրեբունի թանգարան, Մեգերյան Կարպետ գորգերի գործարան, ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան Ռիմա Թրավելի հետ 20% զեղչով

Լրացուցիչ տեղեկություններ իմանալու համար

12000 AMD 9600 AMD

Նկարագրություն

Շրջայց Երեւանում` Էրեբունի թանգարան, հայկական շուկա, "Մեգերյան Կարպետ" գորգերի գործարան, "ԱՐԱՐԱՏ" կոնյակի գործարան (էքսկուրսիա եւ համտես)

Էրեբունի թանգարան: Երևանի պատմությունը սկսվում է 2800 տարի առաջ՝ Էրեբունի կոչվող ամրոցից, որտեղ այժմ գտնվում է համանուն թանգարանը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Վերջինիս բացումը 1968 թվականին համընկել է Երևանի 2750 ամյակի տոնակատարության հետ: Այստեղ ներկայացված են Երևանի տարածքում հայտնաբերված իրեր, որոնք թվագրվում են դեռևս ուրարտական, վաղ հայկական և հելենիստական ժամանակներին:

Մեգերիան Կարպետ գործարան – Հին ժամանակներից սկսած` գորգերն ու կարպետները հայերի կենցաղում անհրաժեշտություն են եղել:  Գորգագործությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն և, եթե Դուք հետաքրքրված եք հայկական գորգերի ստեղծմամբ, ապա անպայման այցելեք հայկական գորգերի գործարան: Մեգերյան կենտրոնում Դուք կարող եք տեսնել բազմատեսակ գորգեր, հետևել արվեստի յուրահատուկ գործերի պատրաստման բուն գործընթացին, ծանոթանալ բնական նյութերով ներկման և մշակման տեխնոլոգիաներին:

 Երևանի կոնյակի գործարանի «ARARAT» թանգարան:  Ցանկացած երկիր բացահայտելու լավագույն տարբերակը մարդկանց հետ շփումն է: Հայ ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել իր հյուրասիրությամբ, ջերմությամբ և սովորույթներով: Վերջիններիս շարքում իր ուրույն տեղն ունի խաղողագործությունը և խաղողից պատրաստվող ամենահայտնի ոգելից խմիչքը՝ հայկական կոնյակը:  Կոնյակը վաղուց դարձել է Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Հայկական կոնյակը Սառը պատերազմի տարիներին եղել է Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքը: Երևանում է գտնվում Արարատ Կոնյակի գործարանը, որը հանդիսանում է յուրահատուկ թանգարան-մառան: Այստեղ կարելի է ծանոթանալ հայկական ավանդական կոնյակագործության պատմությանը, տարբեր ժամանակներում  արտադրված կոնյակների տեսականուն և որ ամենահաճելին է՝ համտեսել այն:

http://rimatravel.info/

Օգտագործման Պայմաններ

  • Առաջարկից օգտվելու համար պարտադիր է ներկայացնել զեղչային կտրոն` տպագիր կամ sms-ի տեսքով
  • Կտրոններն ուժի մեջ են մինչև ակցիայի ժամկետի ավարտը
  • Զեղչը գործում է Հուլիսի 1–ից մինչև 17–ը
  • Մի կուպոնը մեկ անձի համար է
  • Կուպոնի գումարի վերադարձ չի կատարվում
  • Անհրաժեշտ է նախօրոք գրանցվել
  • Աշխատանքային ժամեր: 09:00-20:00
  • Աշխատանքային օրեր: Երկուշաբթիից Կիրակի
  • Հեռախոս: +374-98-490409 (WhatsApp/Viber)

Հատկանիշներ

  • Զեղչը գործում է միայն կտրոնի առկայության դեպքում
  • Մուտքի տոմսեր
  • Տեղափոխություն
  • Ուղեկցորդ
  • Այցելություն Էրեբունի թանգարան
  • Այցելություն Մեգերյան Կարպետ
  • Այցելություն Արարատ Կոնյակի Գործարան
  • Էքսկուրսիա և համտես
  • Գորգերի պատրաստման եղանակին ծանոթացում

Կարծիքներ։

Խնդրում ենք մուտք գործել մեկնաբանություն թողնելու համար:

Հարցեր։

Tatev Harutyunyan

2018-08-19 21:35:55

Entrance ticket is for all three places?

Պատասխան։

Խնդրում ենք մուտք գործել պատասխանի համար։

Խնդրում ենք մուտք գործել հարց թողնելու համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև այս առաջարկները

Օգոստոսի 6-8-ը Վայելեք Հայաստանի Պարարվեստի Պետական Բարեկություն Անսամբլի համերգը 28% զեղչով

5000 AMD

Արարատ կոնյակի գործարանի պատմության ծանոթացում և կոնյակի համտեսում 25% զեղչով

5250 AMD

Ծանոթացեք Մեգերիան գորգերի ստեղծման պատմությանը այցելելով գորգերի գործարան 20% զեղչով

4800 AMD

Օր Ժամ Րոպե Վայրկյան 07/19/2018