Մանկական երկաթուղի

Երևանում մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարը 1935թ. առաջ է քաշել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ 1935թ. ԽՍՀՄ պետպլանի կողմից Երևանի մանկական երկաթգծի կառուցումը մտել է 1936թ. տարեկան ծրագրի մեջ։ 1936թ. ապրիլի 22-ին՝ համամիութենական շաբաթօրյակի ժամանակ, Աբովյանի անվան քաղաքային այգում Աղասի Խանջյանը դրել է այն հիմնաքարը, որի վրա կառուցվել է «Փարոս» կայարանը։ Այն հետագայում վերանվանվել է «Հայրենիք»։ Նախատեսված էր մանկական երկաթուղին շահագործման հանձնել 1937թ. նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի օրը։

 Հասցե: Ձորափի 130

Աշխատանքային օրերը: Ամեն օր

Աշխատանքային ժամերը: 9:30 - 22:00