Կենդանաբանական այգի

Հիմնվել է 1940թ. նոյեմբերի 24-ին՝ պրոֆեսոր Արտավազդ Սարկիսովի առաջարկով և նախաձեռնությամբ։ Անգամ պատերազմական տարիներին այգին, մի քանի տասնյակ կենդանիներով, պահպանվեց։ Այսօր արդեն այգում 210 տեսակի մոտ 2300 կենդանի կա։ 2013-2015 թվականներին Երևանի քաղաքապետարանի ծրագրերով իրականացված այգու առաջին փուլի բարեկարգման աշխատանքների շրջանակում թարմացվել, նորոգվել են ենթակառուցվածքները, ընդլայնվել է կենդանաբանական այգու տարածքը, զգալիորեն բարելավվել են կենդանիների կեցության պայմանները: Մինչև տարեվերջ նախատեսվում է իրագործել կենդանաբանական այգու բարեփոխումների 2-րդ փուլը`դարձյալ մի շարք նորամուծություններով ու նոր նախագծերով, ինչն էլ հնարավորություն կտա ավելացնել ազատավանդակներ ունեցող կենդանիների թիվը: Տարեշրջանի բացումը ըստ ավանդույթի տեղի է ունենում մայիսի 1-ին:

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09:00-21:00,

երկուշաբթի՝ 11:00-21-00

Հասցե՝ Մյասնիկյան 20

Հեռ.՝ +(374 10) 562 362

Կայք՝ www.yerevanzoo.am

 էլ.փոստ` [email protected]