Հայաստանի պատմությունը

Հնագույն պատմություն Հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Նրանց պատմական հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որը Փոքր Ասյայի և Իրանական բարձրավանդակի հետ միասին համարվում է հնեվրոպացի ազգերի նախահայրենիքը: Հայերի ինքնաանվանումն է << հայ>>, իսկ երկիրը՝ Հայաստան: Հնագույն Հայասա երկրի (մ.թ.ա. երկրորդ հազարամյակ) մասին տեղեկություններ են գտնվել խեթական պետության մայրաքաղաքի պեղումների ժամանակ: Իսկ մ.թ.ա. առաջին հազարամյակի ասորական սեպագրերը տեղեկություններ են հաղորդում ուրարտացիների ու Ուրարտական հզոր պետության մասին, որն ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքը: Ուրարտական պետության (Արարատյան թագավորություն) օրոք ստեղծվեցին բազմաթիվ բարձրարվեստ գործեր: Հենց այդ ժամանակաշրջանում է կառուցվել Էրեբունի ամրոցը (հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.): Այն գտնվում է ժամանակակից Երևանի տարածքում, որի անունը ծագում է հենց Էրեբունի անունից: Ուրարտուից հետո կազմավորվեց Երվանդունիների թագավորությունը: Այն ձգտում էր ազատվել Պարսկաստանում տիրող Աքեմենյանների գերիշխանությունից: Դա հաջողվեց մ.թ.ա. 4-րդ դարում, երբ Ալեքսանդր Մակեդոնացին մի շարք պետությունների շարքում գրավեց նաև Պարսկաստանը, իսկ Հայաստանը դարձավ հելլենական աշխարհի մի մասը: Այնուհետև Հայաստանն իր անկախության համար պայքարում էր Մակեդոնացու կայսրությա քայքայման հետևանքով կազմավորված Սելևկյան պետության դեմ, սակայն մ.թ.ա. 201թ. Սելևկյաններին հաջողվում է տիրել Հայաստանին: Մ.թ.ա. 189թ. Սելևկյան միապետությունը գրավեցին հռոմեացիները, և Մեծ Հայքը լիովին ազատվեց նրանց տիրապետությունից: Այդ ժամանակ Արտաշես I-ը իրեն հռչակեց Մեծ Հայքի անկախ թագավոր և իր թագավորությանը միացրեց Փոքր Հայքը, այսպիսով ստեղծվեց միացյալ Հայկական պետություն: Հայաստանն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի օրոք` մ.թ.ա. 1-ին դարում: Տիգրան Մեծի հսկայական թագավորությունը զբաղեցնում էր Առաջավոր Ասիայի հիﬓական մասը: Այն ձգվում էր Կասպից ծովից ﬕնչև Միջերկրական ծով, Քուռ գետից ﬕնչև Միջագետք: Այդ ժամանակահատվածի աﬔնագլխավոր իրադարձությունը հայոց լեզվի վերջնական ձևավորուﬓ էր: Հունական աշխարհագետ-պատմաբան Ստրաբոնը վկայում է, որ այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում բնակվող ողջ ժողովուրդն արդեն խոսում էր ﬔկ լեզվով: Այդ տարիներին ﬔծ վերելք ունեցավ արհեստների, առևտրի ու մշակույթի զարգացումը: Հիﬓադրվեցին հայկական առաջին քաղաքները, այդ թվում նաև Մեծ Հայքի մայրաքաղաքը` Արտաշատը: Հույն հեղինակ Պլուտարքոսը Արտաշատը նմանեցնում էր Կարթագենին: Նա գրել է այդ քաղաքի գեղեցկության ու փառքի մասին: Արտաշատը, գտնվելով դեպի Սև ծովի նավահանգիստները տանող ճանապարհների խաչﬔրուկում, դարձավ ոչ ﬕայն քաղաքական, այլ նաև կարևոր առևտրական կենտրոն ու կամուրջ Արևելքի ու Արևմուտքի ﬕջև Նոր դարաշրջանի առաջին դարերն անցնում էին Հռոﬕ և հզորացող Պարթևստանի թագավորության ﬕջև տեղի ունեցող պատերազﬓերով: Իսկ բախուﬓերի թատերաբեմը Հայաստանն էր, որը և բաժանվեց 4-րդ դարում: Դրանից ավելի վաղ` 301թ., Հայաստանում քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Հայաստանը դարձավ աշխարհում առաջին քրիստոնեական երկիրը: Մեկ դար անց հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ ﬔկ ուրիշ կարևոր իրադարձություն` 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որը հետագայում պաշտպանեց հայերին օտար ազգերի հետ ﬕաձուլուﬕց: Միջ նադար Հայաստանը բաժանված էր Բյուզանդիայի և Պարսկաստանի ﬕջև: Արաբական Խալիֆաթի կազմավորումը պատմական այնպիսի իրադարձություն էր, որի հետ երկար ժամանակ ստիպված էին հաշվի նստել հին աշխարհի շատ պետություններ ու ազգեր: Հայ ժողովուրդը Արաբական խալիֆայության դեմ երկարատև ազատագրական շարժուﬓերի շնորհիվ, ի վերջո, վերստին ձեռք է բերում իր քաղաքական անկախությունը` Բագրատունիների նախարարական տունը 8-րդ դարում իր իշխանության տակ է վերցնում Հայաստանի զգալի մասը, իսկ 885թ. Աշոտ Բագրատունին ճանաչվում է Հայաստանի թագավոր, որի թագավորությունն ընդունվում է ինչպես խալիֆայության, այնպես էլ բյուզանդական կայսրի կողﬕց: Բագրատունիների թագավորությունն իր զարգացման գագաթնակետին հասավ 10-11-րդ դարերում: Սկսած 11-րդ դարի կեսերից, նոր զավթիչների` թուրք-սելջուկների արշավանքների և Արաբական խալիֆայության թուլացուﬕց հետո վերսկսված Բյուզանդիայի և Պարսկաստանի պայքարի հետևանքով հայկական թագավորությունը սկսեց անկում ապրել: Իսկ 13-րդ դարում մոնղոլ-թաթարական արշավանքները վերջնական ավերում հասցրեցին երկրին: 11-րդ դարում Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափերին ﬕ քանի հայկական իշխանություների ուժերով ստեղծվեց Կիլիկիայի հայկական իշխանությունը, իսկ 12-րդ դարում հռչակվեց Կիլիկիայի անկախ հայկական թագավորությունը, որի թագավոր կարգվեց Լևոն II Ռուբինյանը: Կիլիկյան թագավորությունը մոտ երեք հարյուր տարի (ﬕնչև 14-րդ դար) պահպանեց հայկական պետականությունը ևհայկական մշակույթի ավանդույթները: Կիլիկյան թագավորությունը կործանվեց 14-րդ դարում եգիպտական մամլուքների կողﬕց: Նոր և նորագույն պատմություն Թուրք-օսմաների պատմության ասպարեզ մտնելուց հետո հայ ժողովրդի պատմության ﬔջ սկսվեցին մռայլ ժամանակներ: 15-17-րդ դարերում Հայաստանի տարածքը դարձել էր մշտական բախուﬓերի թատերաբեմ Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի ﬕջև, և 1639թ. այն բաժանվեց այդ երկու պետությունների ﬕջև: Թուրքական և պարսկական տիրապետությունը կանգնեցրել էին Հայաստանի մշակութային զարգացումը, իսկ ժողովրդի վիճակը ﬕ քանի դարով «հետ էր ընթացել»: Միայն որոշ լեռնային շրջաններում (Սյունիքում, Արցախում և այլն) հայերին հաջողվեց պահպանել կիսաանկախ իշխանություններ (ﬔլիքություններ), ուր իշխում էին բնիկ հայ իշխանները` ﬔլիքները: Արևելյան Հայաստանում, բացի ﬔլիքություններից, 18-րդ դարում Դավիթ Բեկի գլխավորությամբ մղված ազատագրական շարժման արդյունքում, 1722-1730 թվականներին հաջողվեց ստեղծել Մեծ Կապանի անկախ իշխանությունը: 1828թ. ռուս-պարսկական պատերազﬕ արդյունքում Արևելյան Հայաստանը Էրիվան ամրոցով հանդերձ ﬕացվեց Ռուսաստանին: Իսկ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի հայերը ﬓացին մշտական ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ: Հակահայկական թուրքական քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Առաջին համաշխարհային պատերազﬕ տարիներին: 1915-16 թվականներին թուրքական կառավարությունը հայերի նկատմամբ իրականացրեց ցեղասպանություն, որի ժամանակ զոհ գնացին 1.5 ﬕլիոնից ավելի հայեր: Պատմական Հայաստանի ﬔծ մասը զրկվեց իր բնիկ բնակչությունից: 1918թ. մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց Հայկական անկախ պետությունը, որը գոյատևեց 2.5 տարի: Հայաստանի Առաջին Հանրապետությունը, չկարողանալով դիմակայել թուրքական բանակի հարձակուﬓերին և բոլշեվիկյան Ռուսաստանի զավթողական ձգտուﬓերին, 1920թ. իշխանությունը հանձնեց բոլշեվիկներին: Խորհրդային Հայաստանը հետագայում մտավ ԽՍՀՄ-ի կազﬕ ﬔջ: Չնայած այն հանգամանքին, որ խորհրդային տարիներին Հայաստանն անմասն չﬓաց ստալինյան և բոլշևիկյան բռնապետության ողջ դաժանություններից, այնուաﬔնայնիվ, երկիրը նորոգվում էր ու որոշակի զարգացում ապրում: 1941-1945թթ. փոքրաթիվ հայ ժողովուրդը խորհրդային մյուս ժողովուրդների և ամբողջ առաջադեմ մարդկության հետ կռվում էր ֆաշիզﬕ դեմ: Հայաստանը աշխարհամարտին տվել է ավելի քան 600.000 մարտիկ, որոնցից 200.000-ը չվերադարձան պատերազﬕց: Ֆաշիստական Գերմանիայի դեմ հայերը մարտնչում էին ոչ ﬕայն խորհրդային բանակի, այլ նաև դաշնակիցների զորքերի շարքերում և պարտիզանական ջոկատներում: Հայաստանը ճակատամարտ է ուղարկել նաև իր ազգային դիվիզիաները, որոնք փառքով են անցել իրենց մարտական ճանապարհը: Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան հասել է ﬕնչև Բեռլին, մասնակցել Բեռլինի համար մղվող մարտերին, իսկ հայ մարտիկները իրենց ազգային հաղթական պարը պարել են Ռայխստագի պատերի տակ: Խորհրդային Միության բանակի ղեկավար կազմում ծառայում էր մոտ 60 հայ գեներալ: Արիության և հերոսության համար հայ ժողովրդի 108 զավակ արժանացել են Խորհրդային Միության բարձրագույն շքանշանի` Խորհրդային Միության Հերոսի կոչման: Հետխորհրդային ժամանակաշրջանում ի հայտ եկան տնտեսության զարգացման նոր բնագավառներ` ռազմական ճարտարագիտություն, ռադիոէլեկտրոնիկա, հաստոցաշինական և ﬔքենաշինական արդյունաբերություն: Հայկական արդյունաբերության հիﬓական ոլորտներն էին քիﬕական, ﬔքենաշինական և սննդի արդյունաբերության ճյուղերը, գունավոր ﬔտալուրգիան և շինանյութերի արտադրությունը: Խորհրդային Միության ռազմական էլեկտրոնային արդյունաբերության զգալի մասը կենտրոնացված էր Հայաստանում: Երկրում լավ զարգացած էին գիտության ճյուղերը, գործում էին 130-ից ավելի գիտական ինստիտուտներ, որտեղ աշխատում էր մոտ 22000 մարդ: 1988թ. Լեռնային Ղարաբաղում (պատմական Հայաստանի Արցախ գավառը, որը ստալինյան քաղաքականության հետևանքով 1921թ. բռնի կերպով ﬕացվել էր Խորհրդային Հայաստանին) և Հայաստանում սկսվեց ժողովրդավարական առաջին և աﬔնախոշոր շարժումը նախկին Խորհրդային Միության տարածքում, որի հիﬓական նպատակը Ղարաբաղի վերաﬕավորուﬓ էր Հայաստանի հետ: Այդ շարժուﬓ աննախադեպ էր ոչ ﬕայն Խորհրդային Միության, այլ նաև ամբողջ կոմունիստական ճամբարի համար: Շարժումը ﬔծ նշանակություն ունեցավ ժողովրդավարական վերափոխուﬓերի իրականացման համար, որը հանգեցրեց Հայաստանի անկախության վերականգնմանը ևԼեռնային Ղարաբաղի փաստացի ինքնորոշմանը: 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվեի արդյունքներով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն, իսկ նույն տարվա վերջին Հայաստանը մտավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կազﬕ ﬔջ: Երկրի կառավարությունը անկախության առաջին իսկ օրերից վարում էր բարեկամական հարաբերությունների հաստատման քաղաքականություն բոլոր երկրների, հատկապես, հարևան երկրների հետ: 1991թ. երկրի անկախությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան և այլ երկրներ: 1992թ. Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՄԱԿ-ի անդամ: